
«PRactice» ռազմավարական հաղորդակցության գործակալություն
Մեր ծառայությունները
Ռազմավարական հաղորդակցություն
Մենք օգնում ենք մշակել երկարաժամկետ հաղորդակցական ռազմավարություն, որը համահունչ է ձեր կազմակերպության առաքելությանը և նպատակներին։ Սկսած լսարանի վերլուծությունից մինչև հիմնական ուղերձների ձևավորում և բովանդակության պլանավորում՝ հիմնված է տվյալների վրա և ուղղված իրական ազդեցության ապահովմանը։

Բրենդի դիրքավորում և հեղինակության կառավարում
Անկախ նրանից՝ նոր բրենդ եք սկսում կամ կառավարում եք կազմակերպության համբավը, մենք օգնում ենք ձեզ հստակ սահմանել ձեր ինքնությունը և պահպանել հանրային վստահությունը։ Մենք իրականացնում ենք հաղորդակցական աուդիտներ, կառավարում շահառուների հետ կապերը և ուղեկցում ձեզ համբավի վերականգնման կամ զարգացման փուլերում։

PR և մեդիա հարաբերություններ
Մենք ստեղծում ենք համոզիչ և ներգրավող պատմություններ՝ ձեզ կապելով ճիշտ լսարանի և ազդեցիկ հարթակների հետ։ Մեր հանրային կապերի ծառայությունները ներառում են՝ մեդիայի հետ հարաբերություններ, մամուլի հաղորդագրությունների պատրաստում, միջոցառումների գովազդային աջակցություն, մեդիա վերապատրաստում, ճգնաժամային հաղորդակցություն և ինֆլուենսերների ներգրավում։

Սթորիթելինգ և կոնտենտի ստեղծում
Մենք ստեղծում ենք բարձրորակ բովանդակություն՝ հարմարեցված յուրաքանչյուր հարթակին՝ սկսած վեբկայքերից և սոցիալական մեդիայից մինչև տպագիր և հեռարձակվող մեդիա։ Մեր ծառայությունների մեջ ներառված են տեքստերի պատրաստում (copywriting), տեսողական բովանդակության ձևավորում, տեսանյութերի արտադրություն և ստեղծագործական սթորիթելինգի արշավների իրականացում։

Թվային և սոցիալական մեդիա ռազմավարություն
Մենք ձեր ուղերձը հասցնում ենք թվային հարթակ՝ կիրառելով թիրախավորված և չափելի ռազմավարություններ։ Մեր ծառայությունները ներառում են բովանդակության օրացույցերի կազմում, համայնքի կառավարում, սոցիալական լսում (social listening), վճարովի արշավների իրականացում և վերլուծական հաշվետվությունների պատրաստում։

Միջոցառումների կազմակերպում
Սկսած լայնամասշտաբ համաժողովներից մինչև փակ ձևաչափով քննարկումներ՝ մենք ապահովում ենք միջոցառումների ամբողջական հաղորդակցական ցիկլի իրականացումը։ Մենք հոգ ենք տանում բրենդավորման, հրավերների ձևավորման, մեդիա լուսաբանման, ուղիղ բովանդակության ստեղծման և միջոցառումից հետո գովազդային ու հանրային լուսաբանման մասին։

Վերապատրաստում և կարողությունների բարձրացում
Մենք կիսվում ենք մեր փորձագիտական գիտելիքներով՝ զորացնելով մյուսներին։ Մենք առաջարկում ենք անհատականացված վերապատրաստման ծրագրեր, վարպետության դասեր և աշխատարաններ հանրային կապերի (PR), ռազմավարական հաղորդակցության, թվային գործիքների, մեդիա հարաբերությունների և այլ թեմաների շուրջ՝ ՀԿ-ների, բիզնեսների և պետական կառույցների համար։

Ջատագովություն և լոբբինգ
Մենք աջակցում ենք առաքելությամբ պայմանավորված հաղորդակցությանը և քաղաքականության վրա ազդեցություն ունենալու գործընթացին։ Մեր թիմն օգնում է մշակել փաստարկված ռազմավարություն, ձևավորել դաշնակցային ցանցեր և ներգրավել առանցքային շահառուներին՝ համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով։

